Рубрика: Uncategorized

Չամբար

Վերջապես եկավ ամառային ճամբարը: Սկսվեց վերջին երկու շաբաթը միջին դպրոցում և ինչպես վերջին 3 տարին նորից ընտրեցինք Ընկեր Ստելլային: Առաջին օրվանից ամենը շատ լավ էր անցնում: Առաջին շաբաթը անցավ անչափ արագ: Չհասցրինք նույնիսկ նկատել, որ արդեն երկրորդ շաբաթն է:

Առաջին շաբաթվա ընթացքում արել ենք թարգմանություններ, խաղացել ենք անչափ շատ հետաքրքիր խաղեր, արել ենք քննարկումներ, որտեղ ամեն մեկը հայտնում էր իր հիմնավորված կարծիքը: Այս շաբաթ իրականացնել ենք նախագիծ: Ստեխծել ենք լոգո, տուփեր և գրել ենք գովազդ: Դա շատ հետաքրքիր փորձ էր բոլորիս համար:

Рубрика: ՀԱՆՐԱՀԱՇԻՎ

-1-

(x,y)=(23/7, -6/7)-2-

(x,y)=(9/8, 11/8)-3-

(x,y)=(39/28, 1/28)-4-

(x,y)=(-6/5, -24/5)-5-

(x,y)=(-28, -24)-6-

(x,y)=(12, 8)-7-

(x,y)=(2,1)-8-

(x,y)=(6,0)-9-

(x,y)=(3,2)-10-

(x,y)=(7,5)

Рубрика: Աշխարհագրություն
  1. Նշել Ավստրալիա Ափերը ողողող ջրային ավազանները:

Հնդկական օվկիանոս, Ավստրալական մեծ ծոց, Կարալյան ծով, Բանդա ծով և այլն։

  1. Բնութագրեք Ավստրալիայի աշխարհագրական դիրքը:

Ավստրալիան այն երկիրն է որը զբաղեցնում է մի ամբողջ մայրցամաք։ Հարավային Արևադարձի պատճառով այնեք տաք է և չոր։ Ավստրալիայի աշխարհագրական դիրքը այնքան էլ բարենպաստ չէ, քանի որ Ավստրալիան <<Կտրված>> է մյուս երկրներից։ Բայց ժամանակակից տեխնոլոգիաների՝ նավերի և ինքնաթիռների շնորհիվ Ավստալիան կարողանում է կապվել մյուս մայրցամաքների հետ։ 

  1. Որո՞նք են Ավստրալիա զարգացման նախադրյալները:  

Ավստալիայում զարգացած է արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը։ Բացի այդ Ավստրալիայում կան թանկարժեք և պիտանի նյութեր ու մետաղների հանքեր, որոնցից են՝ ոսկին, երկաթը, նիկելը, պղինձը և այլն։

  1. Առանձնացնել և դուրս գրել Ավստրալիայի վերաբերյալ հետաքրքիր փաստեր։

1. Ավստրալիայի տարածքի 91 տոկոսը ծածկված է բուսականությամբ:

2.Ավստրալիայի յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել ընտրություններին‚ այլապես նա ստիպված կլինի տուգանք վճարել‚ եթե չկարողանա հարգելի փաստարկ ներկայացնել:

3.Ավստրալիայի սուպերմարկետներում և ռեստորաններում հեշտությամբ հնարավոր է գտնել կենգուրուի միս: Այն համարվում է տավարի և ոչխարի մսի օգտակար փոխարինող:

4․ Ավստրալիայում է գտնվում աշխարհի ամենաթունավոր օձը՝ ավստրալիական տայպանը‚ որի խայթոցը կարող է մահացու լինել միանգամից հարյուր մարդու համար:

5․ Ավստրալիան աշխարհի միակ մայրցամաքն է‚ որի ամբողջ տարածքը զբաղեցնում է ընդամենը մեկ պետություն:

Рубрика: կենսաբանություն

Մաշկը ծածկութային օրգան է, որը պաշտպանում է ստորև տեղադրված օրգաններն ու հյուսվածքները մեխանիկական, քիմիական վնասվածքներից և խոչընդոտում կողմնակի նյութերի ու ախտահարույց մանրէների ներթափանցումն օրգանիզմ:

1. Մաշկը կատարում է արտազատական գործառույթ:

2. Մասնակցում է մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը:

3. Արյան պահուստային և զգայնության օրգան է:

4. Մաշկում պարունակվում է հատուկ գունանյութ (մելանին), որը պաշտպանում է ստորև գտնվող հյուսվածքները արևի ուլտրամանուշակագույն  ճառագայթների կործանարար ազդեցությունից:

5. Մաշկում սինթեզվում է ռախիտ հիվանդությունը կանխող D վիտամին:

6. Խոչընդոտում է ախտահարույց մանրէների ներթափանցմանը օրգանիզմ:

7. Մաշկը մասնակցում է նաև շնչառությանը:

Մաշկի մակերեսը կազմում է 1,5−2 մ²: Այն պահպանում է ներքին օրգանները մեխանիկական վնասվածքներից ու ջրի կորստից:

Մաշկում են գտնվում բազմաթիվ նյարդային վերջույթներ՝ ընկալիչներ, որոնք ընկալում են ցավը, ջերմության փոփոխությունները, շփման զգացողությունը, ինչպես նաև հպումը:

Մաշկը կազմված է 3 հիմնական շերտերից, որոնցից արտաքինը վերնամաշկն է (էպիդերմիս), ներքինը՝ բուն մաշկը (դերմա), և նրա տակ գտնվում է ենթամաշկային բջջանքը:

Վերնամաշկը բազմաշերտ հարթ էպիթելային հյուսվածք է, որի մակերեսային շերտի բջիջներն անընդհատ մահանում են, թափվում և հեռանում:

Մահացած բջիջներին փոխարինում են վերնամաշկի ավելի խորանիստ բջիջները, որոնք օժտված են բազմանալու մեծ ունակությամբ և պարունակում են գունանյութ, որով պայմանավորված է մաշկի գույնը: Այն, ինչպես արդեն նշվեց, ունի պաշտպանողական նշանակություն: Արեգակի ճառագայթների ազդեցությունից գունանյութի քանակն ավելանում է, և մաշկը մգանում է:

Բուն մաշկը շարակցահյուսվածքային շերտ է, որը գտնվում է վերնամաշկի տակ և պարունակում է մեծ քանակությամբ առաձգական թելեր:

Դրա շնորհիվ մաշկն առաձգական է, կարող է ձգվել և ապա վերադառնալ իր նախկին դիրքին: Բուն մաշկում կան մեծ քանակությամբ արյունատար անոթներ, նյարդային վերջույթներ, ճարպագեղձեր և քրտնագեղձեր, մազարմատներ:

Ճարպագեղձերից արտադրված ճարպն օծում է մաշկը` դարձնելով այն ճկուն և առաձգական: Քրտնագեղձերը արտազատում են քրտինք: Դա հեղուկ է, որ պարունակում է ջուր, աղեր, միզանյութ, որոնք քրտինքին տալիս են աղի համ և յուրովի հոտ:

Քրտնարտադրության շնորհիվ մարմինը պաշտպանվում է գերտաքացումից: Եղունգներն ու մազերը մաշկի եղջերային գոյացություններ են: Մազերի արմատները տեղակայված են բուն մաշկի խորանիստ շերտում, որտեղ բջիջների բազմացման շնորհիվ տեղի է ունենում մազերի աճ:

Մաշկի տեսակները

Տարբերվում են մաշկի 3 տեսակ` յուղոտ, չոր, նորմալ:

Յուղոտ մաշկը փայլում է, նրա անցքերը լավ են երևում, այդպիսի մաշկը նման է նարնջի կեղևի: Չոր մաշկը բարակ է, հաճախ թեփոտում է: Նորմալ մաշկը այդպիսի թերություններ չունի:

Рубрика: Գրականություն

Ագահ ու աչքը ծակ մարդ մը Աստուծմէ հետեւեալը կը խնդրէ.
Տէ՛ր Աստուած, այնպէս ըրէ, որ ի՛նչ բանի որ դպչիմ՝ ոսկի դառնայ։
Աստուած կը կատարէ անոր ուզածը։ Ագահը դանակ կ՚առնէ որ հաց կտրէ,
սակայն ո՛չ միայն դանակը ոսկի կը դառնայ, այլեւ՝ հացը։
Լեղապատառ*՝ կ’երթայ ջուր խմելու. գաւաթին հետ… ջուրն ալ ոսկի կը
դառնայ։ Ինչի որ դպչի՝ ոսկիի կը վերածուի։
Վա՜յ, Աստուած իմ, այս ի՞նչ փորձանք բերիր գլխուս, չե՛մ ուզեր, ա՛լ ոսկի
չեմ ուզեր, միայն կը խնդրեմ, որ լաւութիւնդ ետ վերցնես…։
Աստուած ագահ մարդուն աղաչանք-պաղատանքին չ’արձագանգեր, եւ ան
ոսկիի մէջ թաղուած, այնքա՜ն անօթի-ծարաւ կը մնայ, որ քանի մը օրէն կը
մեռնի…։

Աշխարհաբար

Ագահ ու աչքը ծակ մի մարդ Ասծուն խնդրում է հետևյալը.
-Տե՛ր Աստված, այնպես արա, որ ի՜նչ բանի որ դիպչեմ ոսկի դառնա: Աստված կատարում է նրա ուզածը: Ագահը դանակը վերցնում է, որ հաց ոկտրի, սակայն ո՛չ միայն դանակը ոսկի դառցավ, այլև՝ հացը: Լեղապատառ գնում է ջուր խմելու. գավաթի հետ ջուրն էլ ոսկի դարձավ: Ինչի որ դիպչում է՝ ոսկու է վերածվում:
-Վա՜յ, Աստված իմ, այս ի՞նչ փորձանք բերիր գլխիս, չե՛մ ուզում, է՛լ ոսկի չեմ ուզում, միայն խնդրում եմ, որ լավությունդ ետ վերձնես: Աստված ագահ մարդուն աղաչանք-պաղաչանքին չարձագանքեց,և նա ոսկու մեջ թաղված, այնքա՜ն անօթի-ծարավ մնաց, որ մի քանի օրից մեռավ:

Рубрика: Աշխարհագրություն
  • Շվեյցարիայի դրոշը ամենապարզ դրոշներից է։ 
  • 1339թ. սկսած՝ սպիտակ խաչը՝ որպես սիմվոլ, սկսեց լայնորեն կիրառվել շվեյցարիացիների շրջանում: Այդ ժամանակ դրոշի վրայի խաչն ավելի մեծ էր և զբաղեցնում էր դրոշի գրեթե ամբողջ մակերեսը:
  • Դեկտեմբերի 12-ին Շվեյցարիայում նշվում է Դրոշի օրը: Օրվա ընտրությունը պատահական չէ. 1889 թվականի հենց այս օրը հաստատվեց երկրի դրոշը: Շվեյցարիայի դրոշը հետևյալ տեսքն ունի՝ կարմիր ուղղանկյունաձև պաստառ, որի կենտրոնում սպիտակ խաչն է: Դրոշը քառակուսի է, որն այդքան էլ բնորոշ չէ եվրոպական երկրների դրոշներին: Այդ օրը բոլոր պետական կառույցների և կրթական հաստատությունների վրա երկրի դրոշն են բարձրացնում, պետական մակարդակով տեղի են ունենում հանդիսավոր արարողություններ:
Рубрика: երկրաչափություն

-1--2--3-

?-4-

Որովհետև մինչև 900 կոսինուսի արժեքները փոքր են մեկից (բացի 0-ից)։-5

1.Ոչ 2.Այո-6-

c*cosα = b c*sinα = a 24*cos35º = b 24*sin35º = a-7—8—9—10-

Рубрика: կենսաբանություն

Կենսաբանություն. Ապրիլ ամսվա ամփոփում

Ներկայացնել շնփառական համակարգի կառուցվածքը։

  • Շնչառական համակարգը կազմված է օդատար ուղիներից (քթի խոռոչ, քթըմպան, կոկորդ, շնչափող և բրոնխներ) և գազափոխանակության օրգաններից` թոքերից:

Ինչպես է տեղի ունենում շնչառական շարժումները

  • Դրանք այն շարժումներն են, որոնց միջոցով մարդու օրգանիզմ է մտնում մարդուն անհրաժեշտ թթվածին։ Այն տեղի է ունենում ներշնչման և արտաշնչման շնորհիվ։ Մարդը ներշնչում է թթվածին և արտաշնչում ածխաթթու գազ։

Թոքերի և բռոնխերի կառուցվածք

  • Թոքերը մկանային օրգան չեն, դրանք պասիվ կերպով հետևում են լայնացող կրծքավանդակի պատերին, որի հետևանքով թոքերում ընկնում է օդի ճնշումը: Մթնոլորտային օդը թափանցում է թոքեր, որոնք լայնացել են, տեղի է ունենում ներշնչում:

Մարսոական համակարգի կառուցվածքը

  • Մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակի օրգաններից և մարսողական գեղձերից:

Մարսողությունը բերանի խոռոչում և ստամոքսում Մարսողությունը աղիներում(ընդհանուր աղիքներում)

Կույրաղիքի դերը մարսողական համաակարգում։

Շնչառական համակարգի և արյունատար համակարգի փոխադարձ կա

Ներկայացնել ապրիլ ամսվա բլոգային աշխատանքներ

Рубрика: Հայոց Լեզու

169.Փակագծերում տրված բառերից ընդգծի՛ր տվյալ նախադասությանը համապատասխանողը։

  1. Քաղաքապետարանը վերջերս մի որոշում է ընդունել, (ըստ որում, ըստ որի) ՝ բոլոր բնակարաններում պետք է ջրչափներ տեղադրվեն։
  2. Տեսնում ես՝ մենք մի մեքենայում չենք տեղավորվում, երեխան թող գա (քո, քեզ) հետ։
  3. (Հանձին, հանձինս) պարոն Կարապեյանի՝ մեր դպրոցն ունի բանիմաց, կրթական գործը լավ պատկերացնող , բարձր նկարագրի տեր տնօրեն։
  4. Համալսարանի ուսանողներ հարգում են նրան՝ որպես լավագույն ( դասախոս, դասախոսի)։
  5. Ի տարբերություն խաղի մյուս (մասնակիցների, մասնակիցներից)՝ դարպասապահը աչքի ընկավ իր գեղեցիկ խաղով։

171.Ուղղակի խոսքը դարձրո´ւ անուղղակի:

1. Մայրս ինձ հարցրեց.

-Որտե՞ղ ես պահել  մեր կախարդական շղթան:

Մայրս հարցրեց թե, որտեղ եմ պահել մեր կախարդական շղթան:

2. Աղվեսն ագռավին խնդրեց.

-Ագռա՜վ քույրիկ, երգի’ր, որովհետև շատ լավ ես երգում:

Աղվեսը խնդրեց ագռավին, որ երգի, որովհետև շատ լավ է երգում:

3. Արջն աղվեսին ասում էր.

-Դու աշխարհի ամենասիրուն աղվեսն ես:

Արջն աղվեսին ասաց, որ նա աշխարհի ամենասիրուն աղվեսն է:

4. Պապս ասաց.

-Իմ իմացած միակ լեզուն հայերենն է:

Եղբայրս ասաց.

-Ես շատ լավ էլ խոսում եմ ծառ ու ծաղկի հետ էլ, կենդանիների հետ էլ:

5. Տղան ասաց.

-Չգիտեմ, նրանք քանի լեզու գիտեն, բայց իմ հայերենը շատ լավ հասկանում են:

178.Հոմանիշների հինգ զույգ առանձնացրու:

Ընչազուրկ, հերսոտ, ընչաքաղց, ընթացիկ, սրընթաց, անընկճելի, արագընթաց, անկոտրում, դյուրաթեք, դյուցազնական, դյուրաբեկ, ճկուն, աղքատ, հերոսական:

Ընչազուրկ-աղքատ

Սրընթաց-արագընթաց

Անընկճելի-անկոտրում

Դյուրաթեք-ճկուն

179.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր տվյալ նախադասությանը համապատասխանողը:

  • Խոսքը (վերաբերում, վերաբերվում) է 5-րդ դարի հայ պատմիչների գործերին:
  • Դատարանի կողմից (բռնագրավել, բռնագրավվել) էր նրա ամբողջ ունեցվածքը:
  • Այդ լուրն ընկերոջը հաղորդելու համար Արան հեռախոսով (կապնվեց, կապվեց) նրա հետ:
  • Նրա հպարտ հոգին (վրդովվել, վրդովել) էր բարեկամի անզգույշ մի խոսքը:
  • Երիտասարդ ու անվարժ երգչի ձայնը անսովոր դահլիճում անակնկալ (հուզմունքից, հուզմունքով) դողում էր:
  • Նույնը (վերաբերում, վերաբերվում) է նաև քննարկվող ծրագրին:
  • Նա շատ բարեկիրթ է և բոլորին էլ հավասար է (վերաբերվում, վերաբերում):
  • Մի շարք գործարաններ բավականաչափ (տուժել, տուժվել ) են իրենց անփութության և անհեռատեսության պատճառով։

180.Ժխտական ապ, դժ, տ, ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները:
Անգույն, անբախտ, անգետ, անշնորհք, անարդյունք, անօրեն, անձև:

Դժգույն, դժբախտ, տգետ, ապաշնորհ, ապարդյուն, ապօրինի, տձև

181.Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:
Անարվեստ, անդեմ, անդուռ,անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժոխք, դժգոհ,
դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ,
ապտակ, տարի, տկար, տհաճ,տպել, տգեղ, տխուր, չամիչ, չտես,չկամ, չարիք:

Рубрика: Հայոց Լեզու

163.Տեքստի ածականներն ըստ անհրածեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի (օգտվի՛ր ավելի առավել, ,պակաս,նվագ, ամենից բառերիցու ամենա-,(ա) գույն մասնիկներից):

Գիտության հայտնի շնաձկների 250 տեսակներից ամենախոշորըկետաշնաձուկն է, որը կարող է մինչև  15 մ երկարություն ունենալ:Սպիտակ վիթխարի շնաձուկը ավելի փոքր է, կարող է ունենալ մինչև 11 մ երկարություն: Բայց դրա փոխարեն նա սարսափելի է: Երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շնաձկnերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ բացահայտելու համար քիմիական ավելի քան 70 միացություն փորձարկվեց: Արդյունավետը քացախաթթվային  պղինձ պարունակող միցությունն էր. դրանով թունավորված շնաձուկն էլ չի հետաքրքրվում կերով: Բայց ատլանտյան շնաձկների վրա փոձարկված միջոցները արդյունավետ եղան խաղաղօվկիանոսյան տեսակների դեմ օգտագործելիս (շնաձկների մի քանի տեսակների վրա դրանք ընդհանրապես ոչ մի ազդեցություն չունեցան):

164.  Տեքստի ածականներն ըստ անհրածեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի: Ընդգծի՛ր այն ածականները, որոնք համեմատության աստիճան չեն կարող ունենալ:

Էլեկտրական օձաձուկը էլեկտրականության կենդանի կրողներից ամենահայտնին է, բայց կան էլի 500 ձկնատեսակներ, որոնք ունեն այդ հատկությունը, թեև ոչ զգալի չափով: Էլեկտրական պարպման միջոցով այդ ձկները խլացնում են որսը և  ահաբեկում վտանգավոր գիշատիչներին: Էլեկտրական պարպման հարվածային  ուժը կախված է օձաձկան չափերից: Ամենաերկարը հարավամերիկյան օձաձկներն են, որոնք ունեն գրեթե երեք մետրանոց երկարություն:

165.Փակագծերում տրված բառերը գրի՛ր որոշյալ կամ անորոշ առումով:

Երկրագնդում վայրի կենդանիների (բնաջնջում) ԲՆԱՋՆՋՈՒՄԸ  շարունավում է: Դա (կասեցնել) ԿԱՍԵՑՆԵԼԸ շատ դժվար է, թեև երևացել են մխիթարական  ինչ-որ (նշաններ) ՆՇԱՆՆԵՐ: Մարդկանց մեջ հետզհետե արթնանում է այն (միտք) ՄԻՏՔԸ, որ առանց կենդանիների իրենց (կյանք) ԿՅԱՆՔԸ անգույն  ու անհրապույր կլինի:  Այդ մասին (խոսք) կարող են ասել այն (որորդներ), որոնք (զենք) փոխարինել են լուսանկարչական ապարատով:Նրանք (ուժեր) ու(ժամանակ)  չեն խնայում, ժամեր շարուն անակ դարանամուտ են լինում կենդանիների կյանքից որևէ (դեպք) դիտելու համար:

166.Ընդգծված  բառերն  ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:

Երկրին մոտ տարածությունում  տիեզերանավի հանդիպեցին: — Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:

    Հայոց աշխարհում` Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի ու ձեռքով չկերտված կոթող կա: Դա Արարատն է՝  երկինք սլացող , մեկուսի լեռների զանգված՝ կոնի նմանվող զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռերովպատված գագաթը ծածկված է  հավերժական ձյունով:  Սսի գագաթիմասը նույնպես քարերով ծածկված է : Լանջերը կտրտված են  ճառագայթի ձև ունեցող ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտով առատարոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:

Մասիսը զերծ չի մնացել  բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելքի լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթին մոտ (մերձ) մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:

ձեռքով չկերտված-անձեռակերտ

երկինք սլացող-երկնասլացող

կոնի նմանվող-կոնանման

ժայռերով պատված-ժայռապատ

քարերով ծածկված է-քարածածկ

ճառագայթի ձև ունեցող-ճառագայթաձև

խոտով առատ-խոտառատ

գագաթին մոտ-գագաթնամերձ